Մաուրիսիո Պոչետինո. Շնորհավորում ենք «Մանչեսթեր Սիթիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1:3):
«Մենք բաց թողեցինք առաջին 20-25 րոպեում: «Մանչեսթեր Սիթիի» նման մրցակցի համար չափազանց հեշտ ստացվեց:
Երկրորդ խաղակեսը մենք շատ լավ սկսեցինք, բայց մրցակիցն ավելի ուժեղ էր մեզանից: Շնորհավորում ենք նրանք, քանի որ «Սիթին» շատ մոտ է չեմպիոնությանը:
Ես հիասթափված եմ, թե ինչպես գոլեր բաց թողեցինք: Սակայն «Տոտենհեմը» շատ լավ է հանդես գալիս: Մենք պրեմիեր լիգայի առաջին քառյակում ենք, և շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կխաղանք Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում», ասել է Պոչետինոն: