Իրաքի կառավարությունը 25 մլն դոլար է խոստացել ԻՊ-ի պարագլխի գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց
Իրաքյան իշխանությունները 25 մլն դոլար պարգևատրում են խոստանում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց։
Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, իրաքյան ինքնաթիռները նման բովանդակությամբ թռուցիկներ են տարածել Անբար նահանգում, որոնցում էլ նշված է պարգևատրման չափը։
Նահանգի մայրաքաղաք Ռամադիի ղեկավար Իբրահիմ Օսաջը դիմել է այն անձանց, ովքեր ամենայն հավանականությամբ կարող են որևիցե տեղեկություն հայտնել երկրի անվտանգության ուժերին։
Ենթադրվում է, ո ալ-Բաղդադին թաքնվում է Անբար նահանգի արևմտյան հատվածում՝ անապատում։