20 մլն դոլարի պարգև` ԻՊ 4 պարագլուխների գտնվելու վայրի մասին տեղեկության համար
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը 20 մլն դոլարի պարգև է խոստացել “Իսլամական պետություն ” խմբավորման 4 պարագլուխների գտնվելու վայրի մասին տեղեկության համար:
Նշենք, որ երեկ “Իսլամական պետություն” խմբավորման զինյալները ստանձնել են Տեխասում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրության ժամանակ հրաձգության պատասխանատվությունը: