211652_close_icon
views-count2538 դիտում article-date 14:21 04-04-2019

Ճանապարհաշինությունը եղել է փող «ուտելու» թիվ մեկ տեղը ու մենք պետք է ոմանց ախորժակը շատ կտրուկ փակենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա կառավարության նիստում անդրադառնալով ճանապարհների խնդիրներին, ասաց. «Մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհը, բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք»,։ Հավելեց, որ անորակ աշխատանքն իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր իրենց հին սովորությունների համաձայն, հիմա էլ կարծում են, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու դա կանցնի-կգնա»։ Վարչապետն ընդգծեց, որ խոսքը, մասնավորապես, Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին է։ «Մենք չենք ընդունել աշխատանքները բացարձակ անորակ լինելու պատճառով և հիմա նախարարությունը պարտավորեցրել է աշխատանքը սկսել։ Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, նրանք պետք է զգան մեր հակահարվածը», - ասաց վարչապետը և հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազից, թե ինչ կարող են անել։ Հավելեց, որ այդ մարդիկ դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել և ճանապարհաշինությունը երկար ժամանակ եղել է փող «ուտելու» թիվ մեկ տեղը։ «Ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք »,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր