5259 դիտում
16:23 21-06-2016
«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատավարությունը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, վկաներից Ռուդիկ Խլոյանը պատմեց, որ այդ օրը ընկերոջը տեսակցելու է պատրաստվել եւ մեքենայից իրեր է իջեցնելուց եղել, երբ լսել է կրակոցների ձայները, սակայն կարծել է, թե հրավառություն է:
Նրա ցուցմուքնները տարբերվում էին նախաքննականից, քանի որ այն ժամանկ նշել էր, որ տեսել է կրակողներից մեկի դեմքը: Սակայն դատարանում պնդեց որ ոչ ոքի դեմքն էլ չի տեսել:
Վկա Գրիգոր Իսրայելյանը էլ պատմեց, որ իր մեքենայով հաճախորդի է տարել հիմնարկ եւ սպասել է, որ հետ տանի: Այդ ընթացքում էլ սկսել են կրակոցները, ինչից տուժել է նաեւ իր մեքենան: Կրակոցների ընթացքում նա թաքնվել է: Սակայն կրակողների դեմքը չի տեսել, քանի որ նրանք դիմակով են եղել: Այս վկայի` դատարանում արված եւ նախաքննական ցուցմունքներում եւս հակասություններ կային:
Ավելի վաղ տեղեկացրել էիք, որ նախորդ դատական նիստում էլ վկան պատմել էր, որ իր տեսածը ֆիլմ եւ զորավարժություն է հիշեցրել:
Մոտակա շենքի մոտ այդ օրը շինարարությմաբ զբաղվող Ալբերտ Չիլինգարյանը դատարանում պատմել էր, որ դիմակավորված երեք անձի է տեսել եւ կարծել, որ ֆիլմ է նկարհանվում: Այնինչ, նախաքննական ցուցմունքում կրակոցներ լսելով` կարծել է, թե վարժանքներ են իրականացվում:
Տաքսու վարորդ Դմիտրի Սավչենկոն էլ պատմել էր, որ նրանց իր մեքենայով տեղափոխել է Ավան վարչական շրջան: Նա նշել է, որ մեքենայի մեջ չեն խոսել, այնինչ, նախաքննական ցուցմունքներով ասել էր, որ նրանք զրուցել են այն մասին, որ իրենց մեքենան փչացել է:
Նմանատիպ նյութեր
14413 դիտում
15:10 14-06-2016
Մանրամասներ Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործից. վկային այն ֆիլմի նկարահանում է հիշեցրել
106441 դիտում
20:28 06-03-2015
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության մեջ Թոխմախի Մհերի անվան շահարկումից անգամ «եփած հավի ծիծաղը կգա»
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»