169751 դիտում
20:34 03-04-2019
Արտակարգ դեպք Երևանում. ըստ մոր հայտարարության՝ 15-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. «Մուրացան» հիվանդանոցի բժիշկների շնորհիվ երեխան փրկվել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի «Մուրացան» հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոցից հայտնել են, որ 05:40-ի սահմաններում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը՝ 15-ամյա Ն. Փ.-ն է:
Արդեն հիվանդանոցում ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում երեխան տանը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբ է խմել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ խոսքը «դիմեդրոլ» տեսակի դեղահաբի մասին է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Մուրացան» հիվանդանոցի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել երեխայի կյանքը փրկել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: