Պելեին Մբապեի հետ հանդիպումից հետո տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն երեքշաբթի երեկոյան տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը:
78-ամյա բրազիլացու ինքնազգացողությունը վատացել է, ջերմություն է ունեցել:
Կանխարգելիչ նպատակներով Պելեին հյուրանոցից գիշերը տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Պելեն Փարիզում մասնակցել էր գովազդային միջոցառմանը, որտեղ պատասխանել էր լրագրողների հարցերին, ինչպես նաև հանդիպել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: