Ռոնալդուն և Մեսսին գերազանցում են Պելեին և Մարադոնային. Ռաուլ
«Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը վստահ է, որ «Արքայական ակումբի» ներկայիսհարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կգերանզանցի իր գրանցած ռեկորդը: Նշենք, որ Ռաուլը 323 գոլով հանդիսանում է «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկուն:
«Կարծում եմ, որ Ռոնալդուն ներկայումս գտնվում է բարձրունքում: Եթե նա շարունակի նույն կերպ, ապա կարող է դառնալ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Կրիշտիանուն և Մեսսին հանդիսանում են ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստները: Կարծում եմ նրանք գերազանցում են Պելեին և Մարադոնային: Ինչ վերաբերվում է իմ ռեկորդին, աօա վստահ եմ, որ Ռոնալդուն կգերազանցի այն, իսկ ես միայն ուրախ կլին եմ նրա համար »,- Ռաուլի խոսքերը մեջբերում է BBC-ն: