Նեյմարը Պելեին շնորհավորել է 80-ամյակի առթիվ. «Կեցցե՜ արքան»
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շնորհավորել է լեգենդար Պելեին, որի 80-ամյակը լրանում է այսօր:
«Ոչ ոք չի համեմատվի քո հետ:
Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել ես ֆուտբոլի համար: Կեցցե՜ արքան: Ծնունդդ շնորհավոր, Պելե արքա», գրել է Նեյմարն իր թվիթերում:
Նշենք, որ Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: