1701 դիտում
18:50 03-04-2019
Տաթև Աբրահամյանը դարձավ ԱՄՆ կանանց փոխչեմպիոն
Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները: Կանանց առաջնության մասնակիցների թվում էր ԱՄՆ ներկայաղնոց մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը:
Մեր հայրենակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տաթև Աբրահամյանը, ով վաստակեց 7.5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն Յու Ջեննիֆերը:
Տղամարդկանց մրցաշարը հավաքել էր հզոր կազմ: Մասնակիցների թվում էին մի շարք թոփ շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը և Սեմ Շանկլանդը: ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը նվաճեց 8 միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Լենիեր Դոմինգես և Ֆաբիանո Կարուանան կիսեցին 2-3-րդ հորիզոնականները:
Մրցաշարում հաջող հանդես եկավ նաև Սամուել Սևյանը, ով Ուեսլի Սոյի հետ բաժանեց 4-5-րդ հորիզոնականները: Վարուժան Հակոբյանը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր և գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:
Նմանատիպ նյութեր
2830 դիտում
22:17 20-04-2023
Ծանրորդ Տաթև Հակոբյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
9898 դիտում
18:45 11-04-2024
Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները մաքրվել են քարաթափումներից և երկկողմանի երթևեկելի են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3236 դիտում
21:32 12-03-2016
Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Այս բաժնից
1111 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող
1150 դիտում
09:54 14-04-2024
Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ
1060 դիտում
21:30 13-04-2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ