211652_close_icon
views-count3242 դիտում article-date 21:32 12-03-2016

Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 59 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 32-ամյա Ամոյանը 0:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչը Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության հասավ խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:

Նմանատիպ նյութեր