211652_close_icon
views-count10435 դիտում article-date 18:45 11-04-2024

Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները մաքրվել են քարաթափումներից և երկկողմանի երթևեկելի են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 11-ին ահազանգեր է ստացել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Գորիս (10-րդ կմ-ին, մոտ 100 խմ) և Տաթև-Լծեն (18-րդ կմ-ին, մոտ 30 խմ) ավտոճանապարհներին, ինչի հետևանքով ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

Նշվում է, որ ժամը 13:25-ի դրությամբ՝ Տաթև-Գորիս, իսկ 16:10-ի դրությամբ՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհները դարձել են երկկողմանի երթևեկելի. փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ և ճանապարհների շահագործման աշխատակիցների հետ քարերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածներից:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր