Արսեն Վենգեր. Երբ մեռնեմ, դրախտի ու դժոխքի ընտրության համար կդիմեմ մրցավարին
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիշել է 2003/2004-ի չեմպիոնական մրցաշրջանը, որը թիմը անցկացրեց առանց պարտության:
«Մեր անպարտելի շարքն ընդհատվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այդ արդյունքի համար պատասխանատվությունն ընկնում է մրցավարների վրա: Դա արդար չէր:
Ու երբ ես մեռնեմ, մինչև դրախտի և դժոխքի միջև ընտրություն կատարեց կհարցնեմ աստծուն, թե որտեղ են մրցավարները՝ նրանց կարծիքն իմանալու համար:
Դրան նախորդած մրցաշրջանը մենք ավարտեցինք հյուրընկալվելիս առանց պարտության և չեմպիոնական տիտղոսը կորցրեցինք տնային խաղերում:
Չեմպիոնական այդ մրցաշրջանում մենք տիտղոսը ապահովեցինք առաջնության ավարտից 5 տուր առաջ: Հիշում եմ, որ ասացի խաղացողներին. «Այժմ ամեն ինչ ձեզանից է կախված, կդառնաք դու անմահներ, թե՝ ոչ»:
Եվ նրանք դա արեցին: Պրեմիեր-լիգան նվաճեցին առանց պարտության», ասել է Վենգերը:


