Զլաթան Իբրահիմովիչ. Երբ մեռնեմ, իմ արձանը հավերժ ապրելու է
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն լուրը, որ Ստոկհոլմում` «Ֆրենդս Արենա» մարզադաշտի հարևանությամբ, տեղադրելու են նրա արձանը` 2,7 մետր բարձրությամբ:
35-ամյա շվեդ հարձակվողը նման պատվի է արժանացել այն բանից հետո, երբ 10-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Դա զարմանալի զգացողություն է: Շատ հպարտ եմ, որ իմ 20 տարվա ֆուտբոլային կարիերան նման գնահատականի է արժանացել:
Սովորաբար արձանները մահվանից հետո են տեղադրում, սակայն ես ինձ առայժմ ողջ եմ զգում: Երբ մեռնեմ, այդ արձանը հավերժ կապրի», ասել է Իբրահիմովիչը: