1681 դիտում
17:14 03-04-2019
Պեպ Գվարդիոլա. Ես Մենդիի հայրը չեմ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկությունը, ոոր թիմի պաշտպան Բենջամեն Մենդին «Ֆուլհեմի» հետ խաղից (2:0) առաջ մինչև առավոտյան 03:30-ը եղել է գիշերային ակումբում:
«Խաղացողները բավական հասուն են, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է անեն:
Ես նրա հայրը չեմ: Ես կցանկանայի, որ նա ավելի շուտ տուն վերադառնա, սակայն ես նման իրավիճակներում չեմ վերահսկում ֆուտբոլիստներին:
Ես դժգոհ չեմ, ես հանգիստ եմ: Կարող է թվալ, թե դա այդպես չէ, սակայն ես լավ եմ քնում: Իսկ Մենդին պատրաստ է խաղալ», ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ այս մրցաշրջանում Մենդին ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ 12 շաբաթ: Նա մասնակցել է Լիգայի գավաթում «Բերտոնի» հետ խաղին (1:0) հունվարի 23-ին, նորից վնասվածք է ստացել և այդ ժամանակից ի վեր չի խաղում:
Նմանատիպ նյութեր
10475 դիտում
23:44 10-06-2018
Պեպ Գվարդիոլա. Ես այլևս որպես մարզիչ «Բարսելոնա» չեմ վերադառնա
1448 դիտում
15:39 25-02-2019
Պեպ Գվարդիոլա. Ակումբների համեմատություն չեմ անի. «Բարսելոնայի» հետ նվաճումները բացառիկ էին
3533 դիտում
19:54 10-03-2020
Պեպ Գվարդիոլա՝ կորոնավիրուսի մասին. Չեմ ցանկանում խաղալ առանց հանդիսականների, իմաստ չունի
Այս բաժնից
5556 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
661 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ