1448 դիտում
15:39 25-02-2019
Պեպ Գվարդիոլա. Ակումբների համեմատություն չեմ անի. «Բարսելոնայի» հետ նվաճումները բացառիկ էին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանբել է Անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչում «Չելսիի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/25/1118314/]հաղթանակը [/url](0:0, 4:3՝ 11մ.):
«Իհարկե, ես ուրախ եմ: Իմ կոմպլիմենտները «Չելսիին», նրանք գերազանց խաղացին: Գոհ եմ, որ ակումբի համար Լիգայի երկու անընդմեջ գավաթ նվաճեցի պատմության մեջ առաջին անգամ:
Մենք խաղում էինք անհավանական ֆուտբոլիստների դեմ: «Չելսին» շատ որակյալ կազմ ունի: Մենք գիտեինք, որ վերջին արդյունքից հետո (6:0) մեր համար դժվար է լինելու: Ի վերջո, սա եզրափակիչ էր:
Բազմաթիվ մրցաշարերում մասնակցությունը գերուժեր է պահանջում, իսկ մենք վնասված խաղացողներ ունեինք:
Ես «Սիթին» չեմ համեմատի «Բարսելոնայի» հետ: Այն, ինչին հասել ենք «Բարսելոնայի» հետ, դա բացառիկ է:
Սա նոր ակումբ է, նոր խաղացողներ: Տեսնենք, թե որքան հեռու կգնանք», ասել է Գվարդիոլան:
Նմանատիպ նյութեր
10472 դիտում
23:44 10-06-2018
Պեպ Գվարդիոլա. Ես այլևս որպես մարզիչ «Բարսելոնա» չեմ վերադառնա
1678 դիտում
17:14 03-04-2019
Պեպ Գվարդիոլա. Ես Մենդիի հայրը չեմ
3530 դիտում
19:54 10-03-2020
Պեպ Գվարդիոլա՝ կորոնավիրուսի մասին. Չեմ ցանկանում խաղալ առանց հանդիսականների, իմաստ չունի
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից