Պեպ Գվարդիոլա. Ես այլևս որպես մարզիչ «Բարսելոնա» չեմ վերադառնա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ այլևս չի աշխատի որպես «Բարսելոնայի» մարզիչ:
«Որպես մարզիչ իմ վերադարձը «Բարսելոնա» բացառված է: Իմ կյանքի այդ փուլն ավարտված է:
Ես հեռացա «Բարսելոնայից», քանի որ այլևս ուժ չունեի: Ես հոգնել էի տաժանակիր աշխատանքից:
Եվ արդյունքում տեսնում եմ, որ «Բարսելոնան» առաջ է շարժվում, և չեմ կարծում, թե իմ որոշումն այնքան էլ վատն էր», ասել է Գվարդիոլան:
Մարզչի պաշտոնում Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ 2008-2012 թվականներին նվաճել է 14 տիտղոս: