Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Ապրիլի 1-ին, ժամը 17:30-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասից դեպի Մասիս տանող հին ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ‹‹Volkswagen Vento›› մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Ապրիլի 1-ին, ժամը 16:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն և Ջրաշեն թաղամասերի ամառանոցային տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:
***
Ապրիլի 1-ին, ժամը 10:27-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի՝ «Քարավանատան» մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes-c180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Կ.):