69919 դիտում
20:50 28-03-2019
Արտակարգ դեպք Երևանում.14-ամյա դպրոցականի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը. ժամանած հրշեջները անակնկալի են եկել, երբ իմացել են՝ ով է կրակի դեմ պայքարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել. որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի վրա եղած լվացքը վառվում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այդ պահին նշված վայրով անցնող, նույն շենքի բնակիչներ, 14-ամյա Գագիկ Հովակիմյանը նկատել է կրակը և, թողնելով 7-ամյա քրոջը՝ Վիկտորիային, բարձրացել է նշված բնակարան, մտել պատշգամբ և նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:
Արդեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հարևաններին ասել են, որ իրենք էլ անելիք չունեն, քանի որ 14-ամյա տղան հրշեջին վայել կանխել է կրակի տարածումն, ապա մարել այն:
Պարզվել է, որ այրվել է նշված շենքի թիվ 68 բնակարանի բնակիչ Նարինե Հովաննիսյանին պատկանող լվացքը, մասամբ էլ թիվ 71 բնակարանի բնակչի պարանը, քանի որ 3-րդ հարկի կրակը ընկել է ներքևի հարևանի լվացքի վրա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ լվացքի տիրոջ երեխան, ով Երևանի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում է սովորում, Գ. Հովակիմյանի շնորհիվ չի հայտնվել կրակի մեջ և Գ. Հովակիմյանը իր քրոջը դպրոցից տուն բերելիս է եղել, երբ նկատել է կրակն ու անցել գործի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1447 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)