211652_close_icon
views-count6226 դիտում article-date 17:38 28-03-2019

Հարսանիքը հարսի մահվան ծեսն է հայրական տանը և ծնունդը ամուսնու տանը. Հովսեփ Պողոսան. ներկայացվել է «Հայկական հարսանիքը» գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բուկինիստ գրախանութ-սրճարանում ներկայացվել է Հովսեփ Պողոսյանի «Հայկական հարսանիքը» գիրքը: Ներկա են եղել հեղինակը՝ Հովսեփ Պողոսյանը, պատմաբան Գագիկ Աղաջանյանը, ում ֆինանսական աջակցությամբ տպագրվել է գիրքը, և բազմաթիվ գրքասերներ: «Հայկական հարսանիքը» գրքում ներկայացված է հայկական ավանդական հարսանիքը, դրա խորհրդանիշերի և հմայիլների բացատրությունները, ինչպես նաև ժամանակակից հարսանիքներում դրանց ճիշտ կիրառման հուշումները: Գիրքը ոչ միայն նվեր է ազգագրագետների, պատմաբանների համար, այլև նոր սերնդի համար հրաշալի հնարավորություն՝ իմանալու, ուսումնասիրելու, համեմատելու, նաև զարգացնելու հայ ժողովրդի ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը՝ հարսանեկան ծեսերը և սովորույթները: Գրքում հետաքրքիր կերպով զուգահեռներ են տարված հայկական և այլ ժողովուրդների ավանդությունների միջև, ընդգծելով այն գաղափարը որ թեև մի շարք դեպքերում հայկական և օտարազգի քաղաքակրթությունների սովորույթները ունեն ընդհանրություններ, բայց և այնպես, հայկական ավանդույթները ունեն մի շարք յուրահատկություններ և առանձնահատկություններ, ինչը միմիայն մեծացնում է մեր ազգի նկատմամբ հետաքրքրությունն ու հարգանքը։ Հովսեփ Պողոսանը խոսլ է հայկական հարսանեկան ծեսի ընթացքում հարսի ու փեսայի հագ ու կապի մասին, բացատրել դրանց կարևոր նշանակությունը: «Քողը պարտադիր է բոլոր ժողովուրդների մոտ՝ նպատակը աղջկա երեսը ամեն տեսակի չար աչքից թաքցնելն է, նույն պաշպանական իմաստն են ունեցել հարս ու փեսայի հագուստից անպակաս կանաչ, կարմիր, սպիտակ գույները: Իսկ հարսանիքը դա հարսի մահվան ծեսն էր հայրական տանը և ծնունդը ամուսնու տանը: Սա իրականում մահվան և ծննդի արարողություն է:»,-ասել է Հովսեփ Պողոսյանը: Կարևորելով հին ու մոռացվող սովորությունների վերակենդանացումն ու վերաարժեվորումը՝ հեղինակը գրքում փորձել է մեկնաբանել սերնդե-սերունդ ավանդաբար փոխանցվող այն սովորույթների նշանակությունը, որոնք թեև ավանդույթի ուժով հասել են մեզ, սակայն դրանց իմաստը հաճախ մոռացվել է և հետևաբար ավանդույթը դարձել է անհասկանալի ու ոչ ճանաչելի այժմյան սերնդի համար։ Գքի լույսընծայմանը աջակցած պատմաբան Գագիկ Աղաջանայնը վստահ է, որ այս աշխատության կարևորությունը իրականում զգալու ենք 100 կամ 200 տարի անց: «Սովորաբար որևէ գիրք հրատարակելուց առաջ նախ ես եմ ծանոթանում, ինքս եմ փորձում զգալ դրա կարևորությունը, ապա որոշում աջակցել լույս ընծայմանը, թե ոչ: Պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ այս գրքի հրատարակման հարցը ծագեց ճիշտ ժամանակին, երբ ամուսնանում էր որդիս և մենք էլ կանգնած էինք մի հարցի առաջ՝ ինչպես կազմակերպել հայկական հարսանիք: Ի՞նչ եք կարծում, որքան երկար պիտի մտածեի, իհարե շատ կարճ, այն անհրաժեշտ էր տպագրել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր