211652_close_icon
views-count4561 դիտում article-date 10:38 05-03-2016

Գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ-ականները Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդը շնորհավորեցին նրա հայրական օջախում

Գեներալ-լեյտենանտ, Զորավար, Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը իր որդեգրած ավանդույթի համաձայն իր ընկեր, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակը շնորհավորեց նրա հայրական օջախում: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Վազգեն Սարգսյանի ծնողները հուզված ընդունեցին գեներալին եւ ԵԿՄ-ականներին: Սպարապետի հայրը՝ Զավեն Սարգյանը, իր խոսքում ասաց. «Սպարապետի ոգին ձեր մեջ է, իր գործը շարունակեք»: Մինչեւ այդ ԵԿՄ-ականները ծաղիկներ էին դրել ԵԿՄ վարչության շենքում տեղադրված Սպարապետի կիսանդրու եւ խաչքարի առաջ: Սպարապետի հայրական օջախից ԵԿՄ-ականները գեներալի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր: Նշենք, որ Սպարապետի հայրական օջախ էին այցելել նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը եւ այլ պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր