«ԴՕՍԱԱՖ»-ի խորհրդի որոշմամբ, 11 անշարժ գույքեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:
Դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»:
Անդրադառնալով օրակարգային հարցերին, որոնց արդյունքում գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է.
«Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող՝ 1.92 հա մակերեսով հատուկ նշանակության հողամաս է:
Դատախազությունը 2025 ապրիլի 27-ի գրությամբ դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ տեղեկացնելով, որ 2025 թվականի ապրիլի 25-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի որոշմամբ, 11 անշարժ գույքեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքերի ցանկում ներառված է նաև Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող հողամասը: Հաշվի առնելով, որ Հողամասը հատուկ նշանակության է և անհրաժեշտ է այն օգտագործել Պաշտպանության նախարարության կարիքների համար, առաջարկվում է 1.92 հա մակերեսով հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը:
Շրջակա միջավայրին ամրացվող գույքը Գառնի համայնքի «Բազալտե երգեհոն» (հանրությանն առավել հայտնի «Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում գտնվող՝ 0.1 հա մակերեսով հողամաս է: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ: Հաշվի առնելով, որ բնության հուշարձանները բնության հատուկ պահպանվող տարածքներ են և ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, առաջարկվում է գույքը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը։