Սպառողական վարկերն ապահովագրելու հնարավորությունից օգտվել է մոտ 400 զինծառայող. Փաշինյան
Սպառողական վարկերն ապահովագրելու հնարավորությունից արդեն օգտվել է 400 զինծառայող, և մենք այս ուղղությամբ բավականին խոշոր ծրագիր ենք իրականացնում: Այսօր, մարտի 27-ին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Վարչապետը տեղեկացրեց, որ զինծառայողներին վարկեր են առաջարկվում ավելի ցածր տոկոսադրույքներով և մարման ավելի երկարատև ժամկետներով:
«Նրանք պետք է բանակցեն իրենց բանկերի հետ, որպեսզի նրանց ներվեն պարտքի պատճառով բողոքները, և որ այդ միջոցներով հնարավոր լինի լուծել այլ հարցեր ու խնդիրներ: Կառավարությունն արդեն այս ծրագիրն իրականացնում է, պարզապես նրանք պետք է ակտիվ լինեն»,- նշեց Փաշինյանը։