1103 դիտում
15:29 05-06-2020
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ
Կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը եւ վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները:
Հայաստանի բանկերի միությունից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական եւ 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:
ՀՀ առեւտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։
Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու եւ որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44.7 մլրդ դրամին համարժեք։
Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15.4 մլրդ ՀՀ դրամ (որից 7.3 մլրդ-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր):
Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60.1 մլրդ դրամ։
Նմանատիպ նյութեր
31773 դիտում
14:30 04-06-2020
Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց և 17,4 հազար իրավաբանական անձանց. վարչապետ
16411 դիտում
16:23 15-06-2020
Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում
Այս բաժնից
733 դիտում
13:46 26-01-2025
Մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսը՝ համայնքներին
1252 դիտում
12:06 26-01-2025
Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. Civilnet