211652_close_icon
views-count1948 դիտում article-date 15:07 26-03-2019

«Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին նվիրված նամականիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ՝ մարտի 26-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955թթ.)` իր կողմից ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում: Նամականիշերից մեկի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900 թվականին Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված սիրամարգի տեսքով կրծքազարդը՝ պատրաստված ոսկուց, էմալից, օպալից և ադամանդներից: Մյուս նամականիշի վրա Կուտինայի հախճապակյա թասն է (XVIII դ.), որը Գալուստ Գյուլբենկյանը ձեռք է բերել 1922 թվականին: Նամականիշերի մարման միջոցառման շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի վաճառքի մեկնարկի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր