Համերգ՝ նվիրված Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյակին
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ:
Կատարումներով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: