211652_close_icon
views-count165796 դիտում article-date 21:31 18-03-2019

Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. 6-ամսական երեխայի ծնողները պաշարել են հիվանդանոցը. նրանք պահանջում են հստակ պատասխան՝ ինչու է առողջ երեխան հայտնվել վերակենդանացման բաժանմունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օրն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիելյանը իրենց օրերը լուսացնում են Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի բակում: Մարտի 4-ին երեխան, ով եղել է աշխույժ և ժիր, թեթև մրսածություն է ունեցել և Մասիսի տեղամասային ամբլուրատոր բժշկուհին ուղեգիր է տվել, որպեսզի երեխային ապահովության համար տեղափոխեն Արաբկիր բժշկական կենտրոն: Ծնողներն էլ երեխային տեղափոխել են ու արդեն մի քանի օր է ՝ ամեն օր սպասում են, որ բժիշկները պետք է հստակ ասեն, որ երեխան լավացել է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի մայրն ասում էր. «Առողջ երեխային մեր ապահովության համար տեղափոխեցինք էստեղ: Մեր տեղամասային բժշկուհին, երբ լսել է երեխայի թոքերը, ասել է, որ թեթև խզոցներ ունի ու ամսի 4-ին բերեցինք հիվանդանոց: Երեխային պառկացրեցին այնպիսի ննջարանում, որտեղ 10-ից ավելի երեխաներ կային: 10 օր շարունակ մեզ համոզել են, որ երեխան ոչ մի առողջական խնդիրներ չունի ու միայն մեր աղմուկ բարձրացնելուց հետո երեխային տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ասում են, որ հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ երկկողմանի թոքաբորբ է առաջացել: Մենք վստահ ենք, որ 6-ամսական երեխան թեթև խզոցով է տեղափոխվել այստեղ ու իրենց բարձիթողի արդյունքում է երեխան երկկողմանի թոքաբորբ ստացել: Պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի հետամուտ լինի ու պարզեն, թե ինչու է այդպես եղել: Իսկ մենք վստահ ենք, մեր առողջ ու ժիր երեխան, ում ի դեպ, հիվանդանոց բերելուց տեսանկարահանել ենք, հանկարծ մեր աղմուկից հետո տեղափոխվում է ռեանիմացիա ու հետո խոստովանում են, որ երեխան երկկողմանի թոքաբորբ է ստացել»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ հիվանդանոցի պատասխանատուներից, սակայն բոլորը դարձել էին այլմոլորակայիններ՝ հօդս էին ցնդել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր