14357 դիտում
18:19 09-06-2018
Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ
Հունիսի 7-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխայի [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/08/1097984/]մահվան[/url] կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեխան հունիսի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» պոլիկլինիկայում ստացել է հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը:
Պատվաստումից հետո, ինչպես նախորդ պատվաստումների դեպքում, երեխայի մոտ անհանգստացնող հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել:
Հունիսի 7-ին երեխայի մոտ նկատվել է անհանգստություն, ծնողները դիմել են «Հերացի» պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է ականջի բորբոքում, նշանակվել է բուժում և հրավիրվել է պոլիկլինիկա՝ 1 օր հետո: Սակայն երեխայի անհանգիստ վիճակը շարունակվել է, որի կապակցությամբ ծնողները դիմել են «Արաբկիր» ԲՀ, որտեղ և երեխան մահացել է:
Երեխայի նախնական կլինիկական ախտորոշումն է «Ագոնալ վիճակ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, շնչական անբավարարություն II°-III°», իսկ ըստ մահվան փաստը վկայող բժշկական փաստաթղթի՝ նաև «սրտի զարգացման բնածին արատ»։
Երեխայի մահվան պատճառների պարզաբանման նպատակով փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվում են բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ մասնագիտական կառույցի կողմից՝ համապատասխան դատաբժշկական հետազոտություններ։
Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական աղջիկ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տարել են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, երեխան ստացել է իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել են տուն, քանի որ այդ պահին նկատել են, որ որևէ խնդիր չկա։
Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ է պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չի գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատում են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան հերթական անգամ բերում են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության է ենթարկվում երեխան և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածում է, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է ու նշանակում է համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրում է, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեն պոլիկլինիկա։
Ծնողները հունիսի 7-ին տեղափոխում են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ցավոք, երեխան մահանում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մահվան պատճառը եղել է «սուր միոկարդիտ»-ը։ Մասնագետներն այն կարծիքին են, որ երեխան պատվաստման հետևանքով չէր կարող մահանալ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի ծնողները կատարվածի մասին ուզում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի հետագայում ոչ մի ծնող նման վիշտ չապրի. «Աղջնակը, ում շատերը համարում էին փոքրիկ հրեշտակ, այլևս հետ չեն բերի, բայց գոնե մեղավորները թող օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն, որպեսզի հետագայում այն ցավն ու տառապանքը, որ մենք ենք զգում, ոչ մի ծնող թող չզգա»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)