30147 դիտում
19:02 16-03-2019
Երևանում կայացավ հայկական ըմբշամարտի նվիրյալներ Ներսես Սարգսյանին և Էդիկ Թունյանցին նվիրված ավանդական հուշամրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի դպրոցում կայացավ ԽՍՀՄ սպորտի վարպետներ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ, Հայաստանի բազմակի չեմպիոններ Ներսես Սարգսյանին և Էդիկ Թունյանցին նվիրված ավանդական հուշամրցաշարը:
Ներսես Սարգսյանն իր իր մարզչական գործունեության տարիներին եղել է «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի դպրոցի հիմնադիր մարզիչներից մեկը: Ունեցել է բազմաթիվ աշակերտներ, ԽՍՀՄ սպորտի վարպետներ, որոնցից մեկն էլ եղել է Էդիկ Թունյանցը:
Է. Թունյանցը իր մարզչական գործունեության տարիներին նույնպես կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդներ: Եղել է «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ընմբշամարտի մարզադպրոցի ազատ ըմբշամարտի հավաքականի մարզիչ, Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ: Ունեցել է բարձրակարգ մարզիկներ, որոնք հանդես են եկել միջազգային գորգերում և դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:
Մրցաշարի հովանավորը «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի ՕՀ մասնագիտացված մարզադպրոցի գլխավոր մարզիչ Արթուր Աբրահամյանն է, որը հանդիսանում է նաև Ներսես Սարգսյանի և Էդիկ Թունյանցի աշակերտը:
Մրցաշարին ներկա էին Հայաստանի Մարզական Հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, Երևանի Սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Ենոքյանը և այլ պատվավոր հյուրեր:
Ներկա էին նաև Ռուբեն Կարապետյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Արշակ Սանոյանը, «Դինամո» մարզական ընկերության ազատ ըմբշամարտի հավաքականի մարզիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ժորա Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 233+
233+
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
20:38 12-11-2014
Ավարտվել է Զորավար Անդրանիկին նվիրված հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային հուշամրցաշարը