211652_close_icon
views-count78463 դիտում article-date 10:50 16-03-2019

Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության տարածքային բաժիններում

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր