Ֆրենկի դե Յոնգ. Ուրախ եմ, որ տեսնելու եմ Ռոնալդուին
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները, որով թիմի մրցակից է դարձել Թուրինի «Յուվենտուսը»:
««Յուվենտուսը» ամենաուժեղ մրցակիցներից մեկն է, որը կարող էր մեզ բաժին հասնել: Ես տեսել եմ նրանց հաղթանակը «Ատլետիկոյի» նկատմամբ, նրանք փայլուն էին խաղում:
Երբ ես 10-12 տարեկան էի, Կրիշտիանուն արդեն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն էր: Այնպես որ հիանալի է, որ այժմ նրան անմիջականորեն կտեսնեմ:
«Յուվենտուսը» ֆավորիտ է լինելու, բայց դե «Ռեալն» էլ էր ֆավորիտ: Այնպես որ, կարծում եմ, որ մենք էլ ունենք շանսեր», ասել է դե Յոնգը:


