«Բարսելոնայի» գլխավոր նպատակը Ֆրենկի դե Յոնգն է
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: 21-ամյա հոլանդացին կատալոնացիների գլխավոր տրանսֆերային նպատակն է լինելու հաջորդ ամռանը:
«Այաքսը» դե Յոնգին գնահատում է 75 մլն եվրո, այդ իսկ պատճառով ամռանը մերժեց «Բարսայի» 30 մլն եվրոյի, ինչպես նաև՝ «Տոտենհեմի» 50 մլն եվրոյի առաջարկը:
Դե Յոնգը նոր մրցաշրջանում Հոլանդիայի առաջնությունում 4 խաղ է անցկացրել, և առայժմ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Սեպտեմբերի 6-ին նա նորամուտն է նշել Հոլանդիայի հավաքականի կազմում և Պերուի հետ խաղում (2:1) գոլային փոխանցման հեղինակ է դարձել:


