211652_close_icon
views-count1534 դիտում article-date 17:29 05-05-2014

Հաղթանակը նվիրում ենք Կլարենս Զեդորֆին. դե Յոնգ

«Միլան»-ի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգը մեկնաբանել է Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտեր»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ «Միլան»-ը 1:0 հաշվով հաղթեց «Ինտեր»-ին, իսկ խաղի միակ գոլը հեղինակեց Նայջել դե Յոնգը: « Չափազանց կարևոր հաղթանակ տոնեցինք: Վերջին շաբաթները մեր թիմի համար բարդ ստացվեցին: Այդ պատճառով այս հաջողությունը շատ կարևոր էր մեզ համար, և մենք պետք է շարունակենք նույն ոգեշնչությամբ, որպեսզի հավակնենք եվրագավթային ուղեգրի: Այս հաղթանակը մենք նվիրում ենք թիմի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆին, քանի որ վերջին ժամանակում բազմաթիվ խոսակցություններ են պտտվում նրա ապագայի վերաբերյալ»,-ասել է դե Յոնգը:

Նմանատիպ նյութեր