211652_close_icon
views-count1964 դիտում article-date 19:35 14-03-2019

ԱԱ. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին տուրում. չեմպիոնները Չինաստանն ու Ռուսաստանն են

Աստանայում ավարտված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ և պարտվեց 1:3 հաշվով: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը պարտվեցին: Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավեց 8-րդ տեղը: 8 միավոր հավաքեց նաև նախավերջին տեղում հայտնված Հունգարիայի հավաքականը: 9 տուրերում հայ շախմատիստուհիները պարտվեցին Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ղազախստանին, ոչ ոքի խաղացին Հունգարիայի ու Վրաստանի հետ և միակ հաղթանակն առաջին մրցամարտում տարան Եգիպտոսի թիմի նկատմամբ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը գրանցեց 100 տոկոսանոց արդյունք՝ 9 հաղթանակ, 18 միավոր: Ռուսաստանի հավաքականը 14 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 13 միավորով եզրափակեց Վրաստանի թիմը: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել էր 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ: Տղամարդկանց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի հավաքականը:

Նմանատիպ նյութեր