ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց
Փենսիլվանիայում ԱՄՆ ռազմական համալսարանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը զեկույց է պատրաստել տիեզերքում Միացյալ Նահանգների պոտենցիալ սպառնալիքների մասին, հայտնում է [url=https://russian.rt.com/world/news/556894-doklad-glavnaya-ugroza-ssha-kosmos]RT[/url]-ն:
Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են: Հեղինակները պնդում են, որ Մոսկվան ու Պեկինը ձգտում են ինտեգրել ռազմատիեզերական գործունեությունն իրենց համակցված ռազմական գործողություններին:
«Այս երկու պետությունները պնդում են, որ իրենց ռազմական ներուժի զարգացումը և հզոր բարձրտեխնոլոգիական և ինտեգրված պաշտպանության համակարգի ստեղծումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից աճող սպառնալիքի չեզոքացման համար»,- ասված է փաստաթղթում:
Զեկույցում ընդգծվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներն են, քանի որ մտադիր են տիեզերքում հասնել ռազմական գերազանցության: