211652_close_icon
views-count1000 դիտում article-date 19:39 22-09-2024

Շախմատի Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի վերջին տուրում հաղթեց և բաժանեց 2-6 տեղերը

Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայից հայտնում են, որ Բուդապեշտում ավարտված Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում (11-րդ) Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով հաղթեց Փարհամ Մաղսուդլուին (2723)։ Շանթ Սարգսյանը (2649) սևերով ոչ ոքի խաղաց Ամին Տաբատաբաեի (2714) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով պարտվեց Բարդիա Դանեշվարին (2598)։ Կարեն Գրիգորյանը (2569) սևերով հաղթեց Սինա Մովահեդին (2528):

Հայաստանի հավաքականը վաստակեց 17 միավոր և լրացուցիչ ցուցանիշով 6-րդն է։ Նույնքան միավոր ունեն նաև ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Չինաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք այս հերթականությամբ 2-5-րդ տեղերում են։

Չեմպիոնի տիտողը նվաճեց Հնդկաստանը՝ 21 միավոր։ 

Նմանատիպ նյութեր