211652_close_icon
views-count43832 դիտում article-date 16:15 14-03-2019

Վրաերթ Երևանում. 21-ամյա վարորդը Նիվայով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Օհանյանը Նանսենի փողոցում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 98 FO 008 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 9 տարեկան աղջնակ է, տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ոստիկաններ Տիգրան Պետրոսյանն ու Հարություն Թագվորյանը, ովքեր դեպքի վայրը պահել են, մինչև ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Կարեն Խուդանյանն ու Վարդան Միրզոյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր