211652_close_icon
views-count37662 դիտում article-date 10:23 14-03-2019

Ավտովթար Արագածոտնի մարզում. Արագածոտնի մարզպետարանի մոտ Mercedes-ը բախվել է կայանված Nissan X Trail-ին. վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արագածոտնի մարզպետարանի դիմաց՝ Վ. Պետրոսյան-Ղափլանցյան փողոցների հատման վայրում, բակային հատվածում, Mercedes մակնիշի 34 ՏC 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan X Trail մակնիշի 35 CO 753 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ դեպքի վայրում ասում էին, որ նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը։ Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր