211652_close_icon
views-count3612 դիտում article-date 16:57 13-03-2019

Սիմեոնեն Ռոնալդուի ժեստի մասին. Նա փորձում էր բնավորություն ցույց տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում (0:3) թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կողմից գոլը նշելու եղանակը: Պորտուգալացին կրկնելէ Սիմեոնեի ժեստը, երբ վերջինս տոնում էր «Ատլետիկոյի» գոլը «Յուվենտուսին» առաջին խաղում՝ ձեռքը սեղմելով ոտքերի արանքին: «Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է և նա ունակ է նման խաղ ցուցադրել մեծ դիմակայություններում: Նա տեսել էր, թե ինչ եմ ես արել Մադրիդում, և ես էլ տեսա, թե ինչպես էր նա փորձում բնավորություն ցույց տալ», ասել է Սիմեոնեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր