«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Տորինոյի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/30/1161156/]խաղից[/url] հետո (2-3), որտեղ գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնում է Armsport.am-ը:
«Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք մեր նոր մարզահագուստը: Անցած գիշեր բնավորություն ու նպատակասլացություն ցույց տվեցինք:
Հեշտ խաղ չէր, բայց պիտի հաղթեինք այն: Ուրախ եմ, որ կարողացանք պահպանել մեր տեղը Եվրոպա լիգայի խմբային փուլում մյուս մրցաշրջանի համար»,- գրել է Մխիթարյանը: