«Արսենալի» կիսապաշտպան Արոն Ռեմզին մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/09/1090971/]հաղթանակը[/url] (2:0):
«Մենք լավ սկսեցինք, առաջին կեսում երկու գոլ խփեցինք և ցույց տվեցինք, որ ունենք բնավորություն:
«Սան-Սիրոյում» «Միլանի» դեմ խաղալը հեշտ չէ, 2012-ին մենք այստեղ 0:4 հաշվով պարտվել էինք:
Մենք անհաջող շարք ունեցանք: Երբեմն արդյունք չի լինում, չնայած տքնաջան մարզումներին, բայց մենք գիտենք, թե ինչի ենք ունակ», ասել է Ռեմզին: