17778 դիտում
16:25 12-03-2019
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողին դանակահարած 29-ամյա կասկածյալը Շիրակի մարզի ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է և տեղափոխվել դատարան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների համատեղ ձեռնարկված միջոցառումների ու անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Կումայրիի բաժին է ինքնակամ ներկայացել Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հարություն Սահակյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 8-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբում վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին մարմնական վնասվածք պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը և Հ. Սահակյանը դատարանից կալանավորվել է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/08/1119254/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը և Հյաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում էր վիրահատարանում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: