25844 դիտում
10:59 18-07-2020
Սարի Թաղում 27-ամյա երիտասարդի վրա ավտոմատով կրակոցներ արձակած 39-ամյա կասկածյալը ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Սարի Թաղի բնակիչ՝ 39-ամյա Մհեր Ֆարսյանը, ով կասկածվում է հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք--զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/17/1160026/]հայտնել [/url]էինք. որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ հուլիսի 14-ին ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կար կասկածյալ՝ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի մասին։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժամունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, այնուհետև այդ տեղեկություններն իրացնելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խմբի հետ՝ պարզվել էր, որ կասկածյալը Սարի Թաղի բնակիչ, 39-ամյա Մհեր Ֆարսյանն է, ով կասկածվում էր հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ՝ 27-ամյա Ս. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ֆարսյանի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ Սարի Թաղում նույնպես կատարվել էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ, իսկ նրան ոստիկանները մեկ այլ հանցագործության համար ձերբակալել էին, սակայն դատարանը ազատ էր արձակել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ֆարսյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+