211652_close_icon
views-count1640 դիտում article-date 16:32 12-03-2019

Մոհամեդ Սալահ. Չեմպիոնների լիգան նվաճելն իմ երազանքն է

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է թիմի նպատակների մասին: «Անկեղծ լինենք. իմ համար ամենահեղինակավոր մրցաշարը՝դա Չեմպիոնների լիգան է:Սակայն ակումբի և ամբողջ քաղաքի երազանքը ԱՊԼ-ում հաղթանակն է: Այդ իսկ պատճառով ես ուրախ կլինեմ զոհաբերել իմ երազանքը հանուն նրանց երազանքի: Սակայն եթե մենք հաղթենք երկու մրցաշարերում էլ, դա հիանալի կլինի: Հենց դա ենք ձգտում անել: ԱՊԼ-ում մրցակցությունը շատ բարձր է, մեր առջև բարդ հանդիպումներ են: Այն ամենը, ինչ կարող ենք անել. հաղթել մեր խաղերում և հուսալ, որ մրցակիցը կսայթաքի, այդ ժամանակ մենք կկարողանանք հաղթել: Ես պահպանում եմ սթափ միտքը: Այո, ճնշում կա, սակայն ես հոգեբանորեն ուժեղ է: Պետք է առաջ շարժվել: Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչի ենք ունակ: Սակայն հոգեբանորեն ես ամեն ինչի պատրաստ եմ», ասել է Սալահը:

Նմանատիպ նյութեր