Մոհամեդ Սալահ. Չեմպիոնների լիգայում հաղթելը ամենակարևորն է
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնել է Չեմպիոնների լիգան նվաճելու ցանկության մասին:
«Ինձ համար արդյունավետությունը կարևոր է, ես ցանկանում եմ աչքի ընկնել ամեն խաղում: Մեր համար կարևորը՝ խաղալ որպես թիմ:
Ես կցանկանայի գերազանցել Յան Ռաշի ռեկորդը (1983/84 մրցաշրջանում Ռաշը «Լիվերպուլի» կազմում խփել է 47 գոլ- խմբ.), բավական մոտ եմ դրան: Մնացել է ընդամենը 7 գոլ:
Եթե ընտրեի Չեմպիոնների լիգայում հաղթանակի և անհատական մրցանակների միջև, ապա ես՝ իհարկե, կընտրեի առաջինը: ՉԼ-ն՝ դա արտակարգ նվաճում է ցանկացած ֆուտբոլիստի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում», ասել է Սալահը: