46094 դիտում
10:34 12-03-2019
Կոտայքի մարզում գյուղապետի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք. հնչել են կրակոցներ. գյուղապետը, բժիշկներն ու ծեծկռտուքի մասնակիցները փորձել են գործը կոծկել
Հանրապետությունում, ինչքան էլ որոշ մարդիկ փորձեն իրենց կատարած հանցագործությունները թաքցնեն, միևնույն է, իրավապահները կարճ ժամանակում իմանում են կատարված հանցագործությունների մասին և իրենց գործողությունների արդյունքում կարողանում են նշված անձանց ապացուցել, որ բարեախտաբար, այդ մարդիկ «ուղեղից կաղում են»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության երկրորդ բաժնի ծառայողները հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ ակումբի ներսում, ապա՝ դրսում ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սերյոժա Պողոսյանի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հովհաննես Մկրտչյանի միջև։ Այնուհետև այն շարունակվել է նույն գյուղի «Կալեր» կոչվող վայրում, որին մասնակցել են Սոլակ գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Էդգար Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Մարգարյանը, 40-ամյա Աղասի Հայրապետյանը և 26-ամյա Հովհաննես Գևորգյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խումբը պարզաբաման համար հանդիպել է, որի ժամանակ էլ միմյանց միջև ծեծկռտուք է առաջացել, ու Հ. Մկրտչյանը իր մոտ եղած ատրճանակով մարդկանց վախեցնելու նպատակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում Է. Խաչատրյանը վնասել է ձախ ձեռքի դաստակը, ինչից հետո հունվարի 22-ին բուժօգնության է դիմել Չարենցավանի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ՝ 35-ամյա Արամայիս Պողոսյանը և բժիշկ-վնասվծքաբան՝ 47-ամյա Կարեն Սարգսյանը, ովքեր Չարենցավանի բնակիչներ են, առանց համապատասխան հաշվառման, ցուցաբերել են բուժօգնություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խաչատրյանը Սոլակի գյուղապետն է, Ա. Հայրապետյանն աշխատում է «Հայաստանի ԲԷՑ» ՓԲԸ-ում՝ Կոտայքի տեղամասի պետ, Հ. Մկրտչյանն աշխատում է «Բջնի» ՓԲԸ-ում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1867 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)