Զիդանը կարող է այսօր նորից գլխավորել «Ռեալը»
«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Զինեդին Զիդանը, հայտնում է El Chiringuito-ն:
Սպասվում է, որ Սանտյագո Սոլարիի պաշտոնանկության և Զիդանի նշանակման մասին կհայտարարվի մինչև օրվա վերջը:
Ավելի վաղ նշվում էր, որ Զիդանը հրաժարվել է վերադառնալ մադրիդյան ակումբ: Ի պատասխան հրավերի, ըստ իսպանական լրատվամիջոցների, ֆրանսիացին մերժել էր՝ հիմնավորելով, որ չի ցանկանում մրցաշրջանի կեսից ընդունել թիմը:
Նշենք, որ El Chiringuito-ն առաջին պարբերականն էր, որը հաղորդել էր Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության մասին՝ «Ռեալից» «Յուվենտուս»:
Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգան:


