Զիդանը շուտով կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը. Ռոնալդո
Բրազիլական ֆուտբոլի լեգենդա ռոնալդոն համոզված է, որ «Ռեալ»-ի իր նախկին խաղընկեր Զինեդին Զիդանը բոլոր նախադրյալներն ունի լավ մարզիչ դառնալու համար:
«Զիդանը կարող է դառնալ այնպիսի լավ մարզիչ, ինչպիսի խաղացող էր: Նա կարող է աշխատել բոլոր երկրներում: Զիդանը շատ բան է սովորել և շարունակում է սովորել Անչելոտիի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ»,-ասել է Ռոնալդոն: