12944 դիտում
22:55 10-03-2019
30 տարի շարունակ նախընտրում ենք տնտեսական աճի փոխարեն ավելացնել պետական ծախսերը
Բաղդասար Մարալյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/baghdasarmaralyan]էջում[/url] գրել է.
«Հետագա տասնամյակների համար` Հայաստանի Հանրապետության տնտեսությունը թռիչքներ ստանալու համար «հարկավոր է բազմապատկել (տասնապատկել) արտադրական կարողությունները։
Ավաղ, 30 տարի շարունակ նախընտրում ենք տնտեսական աճի փոխարեն ավելացնել պետական ծախսերը, 30 տարի շարունակ ձգտում չի եղել վերացնել զանգվածային գործազրկությունը, ինչի արդյունքում ճահճային տնտեսության է վերածվել այն, որում էականորեն ավելացել է Երկրի տնտ. պարտքը` հասնելով 7 միլիարդ դոլլարի։
Մի խոսքով, կառուցել ենք առավելապես պալիատիվ և ոչ թե պրոդուկտիվ ծախսերի մոդել։
Մենք առավել քան երբևէ ներդրումների կարիք ունենք դպրոցում, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ պետական մասնակցությունը կարող է առավելագույն արդյունք տալ, և որտեղ ոչ ոք ոչինչ չի կարող անել առանց պետության»։
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
22:25 21-02-2015
Վրաստանի կառավարությունը կկրճատի ծախսերը և կնվազեցնի տնտեսական աճի կանխատեսումները
Այս բաժնից
9702 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին