54057 դիտում
11:38 09-03-2019
Դիմակավորված ավազակային հարձակում՝ Չարենցավանում. դանակի սպառնալիքի տակ թալանել են 61-ամյա տանտիրուհուն. չարենցավանցիներն ասում էին. «Այս գործը տեղի ոստիկանությունը նախորդ դեպքերի թվին կավելացնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում դիմակավորված անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկը և դանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց՝ 61-ամյա Հասմիկ Դ.-ից պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղը անօգնական կնոջը քարշ է տվել ննջասենյակ, ձեռքերն ու ոտքերը թափանցիկ կպչուն ժապավենով կապել և ննջասենյակը տակնուվրա անելուց հետո պահարանից հափշտակել ոսկյա շղթյա, ոսկյա թևնոց, մատանի, ականջօղեր և դիմել փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ ումբը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տուժածի հարևանները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հույս էլ չունենք, որ Չարենցավանի ոստիկանները հանցագործությունը կբացահայտեն։ Մեռան քաղաքում տներ ու ավտոմեքենաներ թալանելով։ Ոստիկանները գալիս են, գրում-ջնջում, նկարում, թողնում-գնում են, բնակիչներին էլ հույս են տալիս, թե հանցագործությունները կբացահատվեն, սակայն թանաքը դեռ չչորացած՝ հերթական հանցագործությունն է տեղի ունենում։ Բաց դեմքերով հանցագործությունը Չարենցավանում չի բացահայտվում, ուր մնաց՝ դիմակով։ Էնպես որ, հույս չկա, որ Չարենցավանում կվերանա հանցագործությունների թիվը, իսկ ոստիկանությունն էլ կամ կբացահայտի, կամ կկատարի հանցագործությունների նախականխման աշխատանքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
51412 դիտում
10:43 05-01-2019
Ավազակային հարձակում Կոտայքի մարզում. դիմակավորված 2 ճիվաղ դանակի սպառնալիքի տակ թալանել են 83-ամյա տատիկին